Google-ը հայտարարել է Helpouts վճարովի օգնականի մասին

2013թ հուլիսին տեղեկություն էր տարածվել Google-ի նոր` Helpouts ծառայության մասին, որն այժմ հաստատվել է: Օգոստոսի 21-ին ընկերությունը հայտարարել է նշված ծառայության մասին, հաղորդում է BusinessInsider-ը:

Helpouts-ն իրենից ներկայացնում է Hangouts տեխնոլոգիայի վրա հիմնված նոր տեսահարթակ, որտեղ մարդիկ հնարավորություն ունեն գումար աշխատել իրենց իրականացրած հեռարձակումների համար: Սակայն ծառայությունը դեռ հասանելի չէ բոլորին:

Google-ը հրավիրում է տարբեր մարդկանց, որոնք ունեն գիտելիքների բավական մեծ պաշար և տարբեր հարցերին պատասխանելու ունակություն` ներգրավվելու այն մասնագետների շարքում, որոնք կպատասխանեն օգտատերերի տարատեսակ հարցերին:

Մասնագետների հավաքագրումից հետո հաճախորդները հնարավորություն կունենան գրանցվել տեսահանդիպմանը, մասնագետը գումար կստանա ծառայությունների դիմաց, որի 20%-ը կփոխանցվի Google-ին:

Մեկնաբանել