Վրացական պետության կազմում Աբխազիան և Հարավային Օսիան ունենալու Թբիլիսիի նպատակն անիրագործելի է. Ս. Լավրով

Ռուսաստանը ողջունում է Վրաստանի կառավարության հայտարարությունը Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հարաբերությունների հնարավոր վերականգնման և այդ երկրների հետ ուղիղ երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը աբխազական պետական հեռուստաընկերության հետ զրույցում:

«Մենք ողջունում ենք Վրաստանի նոր կառավարության հայտարարությունը հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին: Կարծում ենք, որ եթե հաշվի առնենք հասարակ ժողովրդի շահերը և օգնենք նրանց լուծել առօրեական խնդիրները, ապա աշխարհաքաղաքական բոլոր նախապաշարմունքները կարելի է մի կողմ դնել», – ասել է Լավրովը:

Նախարարը նշել է, որ վրացական պետության կազմում Աբխազիան և Հարավային Օսիան ունենալու Թբիլիսիի նպատակն անիրագործելի է:

Վրաստանի «Վրացական երազանք» նոր իշխող կոալիցիան՝ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ, 2008թ. ռուս-վրացական զինված բախման համար պատասխանատվության մեծ մասը դնում է երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վրա: Օգոստոսի սկզբին Իվանիշվիլին հանդես է եկել ելույթով, որում պատրաստակամություն է հայտնել ուղիղ երկխոսություն սկսել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ:

Մեկնաբանել