Սիրիայում ռազմական միջամտությունը աղետալի հետևանքներ կունենա. Իրանի հոգևոր առաջնորդ

Սիրիայում ռազմական միջամտությունը աղետալի հետևանքներ կունենա ամբողջ տարածաշրջանի համար, հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Իրանի կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ISNA գործակալությունը:

«Այս տարածաշրջանը պայթյունավտանգ է. անհնար է կանխորոշել նման գործողությունների հետևանքները», – ասել է Խամենեին:

Անդրադառնալով Եգիպտոսին՝ Խամենեին հայտարարել է, որ Իրանը այդ երկրի ներքին գործերին միջամտելու մտադրություն չունի:

«Այդուհանդերձ, անզեն մարդկանց սպանողները պատասխանատվություն կկրեն դրա համար, նրանք դատապարտված են», – ասել է հոգևոր առաջնորդը:

Մեկնաբանել