Վիրահայոց թեմի ժողովին քննարկվել է թեմի եկեղեցիների և քահանաների աշխատանքը

Oգոստոսի 30-31-ին Վրաստանի Ծերովանի քաղաքամերձ ավանում տեղի է ունեցել Վիրահայոց թեմի քահանայից և պաշտոնեության համատեղ ժողովը, հաղորդում է Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի մամուլի ծառայությունը: Ժողովի ընթացքում թեմի առաջնորդը Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն անդրադարձել է խոսեց թեմում գործող 47 եկեղեցիների և 13 քահանաների և կուսակրոն աբեղաների ծավալած աշխատանքներին, տվել է իր գնահատականը և համապատասխան ցուցումները:

Թեմի առաջնորդը ներկայացրել է նաև թեմի նոր կառավարման համակարգը, ինչպես նաև ձևավորված 7 բաժիններին՝ և դրանց տնօրեններին: Ելույթ են ունեցել նաև պաշտոնեության ներկայացուցիչներ, որոնք անդրադարձել են առաջիկա ծրագրերին, պատասխանել հոգևորականներին հետաքրքրող հարցերին:

Ժողովին հաստատվել են հետագա գործունեության ուղղությունները և ծրագրերը:

Մեկնաբանել