Իվանիշվիլին Վրաստանը Եվրասիական միությունում դեռ չի տեսնում

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի՝ Եվրասիական միություն մտնելու հեռանկարներ դեռ չի տեսնում: Այս մասին Իվանիշվիլին հայտարարել է այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանը, հաղորդում է «Նոսվոստի Գրուզիան»:

«Ես ուշադիր ուսումնասիրում եմ Եվրասիական միության հարցը: Մենք դեռ որևէ դիրքորոշում չունենք այս հարցի վերաբերյալ, քանի որ ես որևէ հեռանկար դեռ չեմ տեսնում»,- ասել է Իվանիշվիլին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի նախագահները հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, համաձայն որի` Հայաստանը որոշել է մտնել Մաքսային միություն և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը։

Մեկնաբանել