Հայաստանը չի ցանկանում հայտնվել ՍՍՀՄ 2-ում. Արգիշտի Կիվիրյան

Հայաստանը որևէ ձևով չի ցանկանում սահմանափակել իր սուվերենությունը և չի ցանկանում հայտնվել ՍՍՀՄ 2-ում. Հայաստանի` Մաքսային միություն մտնելու որոշման մասին Սերժ Սարգսյանի արած հայտարարության դեմ Բաղրամյան 26-ում սեպտեբերի 4-ին իրականացված բողոքի ակցիայի ժամանակ նման տեսակետ հայտնեց Armenia Today լրատվական կայքի գլխավոր խմբագիր, իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանը:

«Սերժ Սարգսյանը իրավունք չուներ խոսալու Հայաստանի անունից և որոշել, թե Հայաստանը որտեղ է ցանկանում հայտնվել: Նա առավելագույնը իրավունք ուներ խոսալու իր անունից»,- ասաց Կիվիրյանը` հավելելով, որ Հայաստանը 1991թ. է պոկվել ՍՍՀՄ-ից և ՍՍՀՄ 2-ում հայտնվելը որևէ ձևով չի բխում Հայաստանի և ՀՀ քաղաքացիների շահերից:

Սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը որոշել է մտնել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությունը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միությանը:

Մեկնաբանել