Խորհրդակցություն ԼՂՀ պաշտպանության բանակում

Սեպտեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի շտաբի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որը վարել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Ինչպես հաղորդում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, խորհրդակցությանը քննարկվել են ընթացիկ և առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր: Բանակի հրամանատարի տեղակալները, ըստ ուղղությունների, ներկայացրել են իրականացված աշխատանքների համալիրը, անդրադարձ են կատարել տեղ գտած թերություններին ու բացթողումներին, առաջարկել դրանք շտկելու արդյունավետ ուղիներ:

Խորհրդակցությանը մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների ու զորամասերի հրամանատարները:

Հանդիպման վերջում բանակի հրամանատարը ի մի է բերել խորհրդակցության արդյունքները և ներկա սպայակազմին տվել մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ:

Մեկնաբանել