Ս. Սարգսյանը ցավակցել է Հ. Ռոհանիին Իրանում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ

Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրան-Ղում ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել, հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

«Կիսելով Ձեր և Իրանի բարեկամ ժողովրդի վիշտը` խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և Իրանի ժողովրդին` մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է նախագահի ցավակցական հեռագրում։

Մեկնաբանել