Տիգրան Սարգսյանը մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը

Չինաստանի Դալիան քաղաքում մեկնարկել է Համաշխարհային տնտեսական համաժողովը, որի բացման արարողությանը ներկա է եղել նաև աշխատանքային այցով Չինաստանում գտնվող վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, նախքան համաժողովի մեկնարկը՝ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Համաշխարհային տնտեսական համաժողովի հիմնադիր և գործադիր նախագահ Կլաուս Շվաբին:

ՀՀ վարչապետն ու Կլաուս Շվաբը մտքեր են փոխանակել ներկայիս տնտեսական զարգացումների, համաշխարհային տնտեսության հնարավոր մարտահրավերների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տնտեսական կառուցվածքին, նախատեսվող ծրագրերին, տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ կատարվող քայլերին:

Համաժողովին, որին մասնակցում են աշխարհի մի շարք երկրների կառավարությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, կդիտարկվեն համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող գործընթացները, դրանցից բխող հնարավոր զարգացումներն ու հեռանկարները:

Մեկնաբանել