Բաշար Ասադի վարչակարգն ամբողջությամբ կորցրել է օրինականությունը. Ջ. Քերի

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո Փարիզում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը «ամբողջությամբ կորցրել է օրինականությունը», հաղորդում է BBC-ն:
Մեր գործողություններից ոչ մեկը չպետք է պատճառ դառնա, որ Ասադը կարծի, թե իր գործողությունները կարող են օրինական լինել: Մենք ցանկանում ենք, որպեսզի պարզ լինի՝ Ասադը կորցրել է երկիրը կառավարելու իրավունքը: Մենք հայտարարում ենք ընդդիմությանը և ժնևյան խաղաղ գործընթացին հակված լինելու մասին, որի նպատակն է Սիրիայում իշխանության փոփոխությունը»,- ասել է Քերին:

Սեպտեմբերի 14-ին ժնևյան բանակցությունների արդյունքում Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել սիրիական խնդրի խաղաղ կարգավորման հարցի շուրջ և որ քիմիական զենքը կոչնչացվի մինչև 2014թ. կեսը: Ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա կմշակվի ԱԽ բանաձև՝ ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի համաձայն, որով նախատեսվում է պահանջները չկատարելու դեպքում ուժ կիրառել:

Մեկնաբանել