11 հոկտեմբեր, 2013 17:40

Էրեբունի փողոցը` վարպետաց քաղաք

«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարությունների շրջանակում Երևանում շարունակվում են տոնական միջոցառումները:

Ինչպես հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի փողոցը գրեթե ամբողջ երկայնքով վերածվել է վարպետաց փոքրիկ քաղաքի: Բազմաթիվ տաղավարներում երևանցիներին են ներկայացվել ժողովրդական արվեստի գործեր, ազգային խաղերի, տարազի ու խոհանոցի ցուցադրություններ: Տոնական ուրախ մթնոլորտը լրացնում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքում կազմակերպված  համերգային ծրագիրը, որի ընթացքում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների մշակույթի օջախների սաները, երգիչ-երգչուհիներ, ազգագրական, ժողովրդական ու էստրադային, ինչպես նաև պարային համույթներ ինքնատիպ կատարումներով շնորհավորում են մայրաքաղաքի ծննդյան տարեդարձը: