12 հոկտեմբեր, 2013 14:54

Միակողմանի երթևեկությունը կդառնա երկկողմանի

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 16-ից փոփոխություն է տեղի ունենալու մայրաքաղաքի փողոցներում: Խորենացի փողոցը՝ Խորենացի-Բեյրութի փողոցների խաչմերուկից (Շահումյանի անվան հրապարակից) մինչև Մաշտոց-Խորենացի փողոցների խաչմերուկն ընկած հատվածը դառնում է երկկողմանի՝ նախկին միակողմանի երթևեկության փոխարեն: Նշված փողոցում ավտոմեքենաների կայանումն օրենքով սահմանված կարգով կազմակերպվելու է մայթեզրին զուգահեռ վիճակում: