Ալբերտ Մկրտչյանը, Լևոն Իգիթյանը և Հրաչիկ Աշուղյանը՝ Երևանի պատվավոր քաղաքացիներ

Երևանի քաղաքապետարանին հարակից Ռուսաստանի հրապարակում «Էրեբունի-Երևան» տոնական հանդիսությանունների շրջանակում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու հոկտեմբերի 9-ի որոշումը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, արարողակարգի համաձայն, Երևանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանին, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լևոն Իգիթյանին և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչիկ Աշուղյանին, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Շնորհավորելով և հանձնելով հավաստագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահություն է հայտնել, որ վերջիններս նույն սրտացավությամբ ու նվիրումով կշարունակեն քաղաքամայր Երևանի զարգացմանն ուղղված իրենց գործունեությունը:

Մեկնաբանել