Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ջիվան Գասպարյանին՝ 85-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի դուդուկահար և կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանի հետ՝ շնորհավորել նրան ծննդյան 85-րդ տարեդարձի առթիվ, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից: Սերժ Սարգսյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել Ջիվան Գասպարյանին, որում մասնավորապես ասված է.

«Սիրելի՛ Ջիվան, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:
Հայ երաժշտական արվեստը Դուք հասցրիք նոր բարձունքների: Հատկապես Ձեր շնորհիվ հայկական ծիրանափողը նվաճեց համաշխարհային նոր բեմեր ու էկրաններ:
Սիրելի՛ Վարպետ, ուրախ եմ և հպարտ, որ բախտ եմ ունեցել վայելելու Ձեր բարձրարվեստ կատարումները: Մաղթում եմ Ձեզ առողջություն և ամենայն բարիք»:

Մեկնաբանել