Apple-ը ԶԼՄ-ներին հրավիրել է հերթական շնորհանդեսին

Ամերիկյան լրատվամիջոցների ներկայացուցիչները Apple-ի կողմից հերթական շնորհանդեսին մասնակցելու հրավեր են ստացել, որը կկայանա հոկտեմբերի 22-ին, հաղորդում է Verge-ը: Հավանաբար ընկերությունը կներկայացնի հաջորդ սերնդի iPad պլանշետը, թարմացված միջուկով MacBook Pro-ն և կհայտարարի OS X, Mavericks օպերացիոն համակարգի հաջորդ թողարկման մասին: Ընկերությունը դեռևս չի ներկայացրել Apple iWatch «խելացի ժամացույցը» և iTV հեռուստացույցը, բայց վերլուծաբաններն անակնկալի հույս ունեն:

Հատկանշական է, որ շնորհանդեսը անցկացվելու է այն օրը, երբ տեղի կունենա Nokia-ի խոշոր միջոցառումը, ինչպես նաև Microsoft Surface 2 պլանշետի ԱՄՆ տարածքում վաճառքի մեկնարկը:

Մեկնաբանել