Կադրային փոփոխություններ կառավարության աշխատակազմում

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` Գագիկ Գագյանն ու Արամ Բադալյանն ազատվել են կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոններից:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետի մեկ այլ որոշմամբ` Արամ Բադալյանը նշանակվել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ։

Վարչապետի որոշմամբ Տիգրան Գևորգյանը նշանակվել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից։

Մեկնաբանել