Եգիպտոսում Մուրսիի կողմնակիցների դեմ արցունքաբեր գազ է կիրառվել

Եգիպտոսի իրավապահ մարմինները արցունքաբեր գազ են կիրառել պաշտոնանկ արված նախագահ Մուհամադ Մուրսիի կողմնակիցների դեմ, որոնք բողոքի ակցիա էին կազմակերպել Կահիրեում:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, ոստիկանության և ցուցարարների միջև բախումները տեղի են ունեցել «Ալ Ազհար» իսլամական համալսարարնի հարևանությամբ, որտեղ սովորում են Մուրսիի և «Մուսուլման եղբայրների» մեծ թվով կողմնակիցներ: Ակցիայի մոտ 500 մասնակիցներ փակելով համալսարանին հարող փողոցը՝ քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, որից հետո վերջիններս ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել: Ապա իսլամիստները հարձակում են գործել Al Arabiya հեռուստաալիքի նկարահանող խմբի վրա:

Նախնական տվյալների համաձայն՝ «Ալ Ազհարի» չորս ուսանողներ ձերբակալվել են: Հնարավոր զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:

Մեկնաբանել