Ճապոնիայի իշխանությունները տարհանում են «Ֆուկուսիմա» ատոմակայանի աշխատակիցներին երկրի արևելյան ափերին հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո, հաղորդում է AFP-ն:
Երկրաշարժը տեղի է ունեցել 7,3 մագնիտուդ հզորությամբ: Էպիկենտրոնը գտնվում է ծովափից 320 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվում է 10 կմ խորություններում:
Ճապոնիայի օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է Ֆուկուսիմա նահանգում սպասվող ցունամիի մասին, որի բարձրությունը կարող է հասնել մեկ մետրի: Ներկայում դեռևս գրանցվել են 30 սմ-ոց ալիքներ: