Մարգվելաշվիլին առջևում է 68%-ով․ էքզիթ փոլ

Վրաստանում հոկտեմբերի 27-ին կայացած նախագահական ընտրություններին էքզիթ փոլի արդյունքներով՝ քվեարկությանը մասնակցածների 68%-ը ձայնը տվել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Գիորքի Մարգվելաշվիլիին:

Հեռացող նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Դավիթ Բաքրաձեն ստացել է 20% ձայն, Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն ստացել է մոտ 10% քվե:

Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանը Թբիլիսիից, էքզիթ փոլն անցկացրել են գերմանական Gesellschaft für Konsumforschung ընկերությունը և թբիլիսյան ACT սոցիոլոգիական կենտրոնը:

Հոկտեմբերի 27-ին Վրաստանում կայացած նախագահական ընտրություններին մասնակցել է 23 թեկնածու:

Photo: rferl.org

Մեկնաբանել