Բակո Սահակյանն ընդունել է Վիրահայոց թեմի առաջնորդին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանինև նրա հետ ժամանած Վրաստանի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների, հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Սփյուռք կապերին առնչվող հարցեր: Այս համատեքստում Բակո Սահակյանն ընդգծել է Հայ Առաքելական Եկեղեցու դերը՝ որպես համախմբող ուժի, ազգային ինքնության պահպանման կարևոր գործոնի:

Նա շեշտել է Արցախի և Վրաստանի հայկական համայնքի հասարակական կազմակերպությունների համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը՝ այն համարելով փոխգործակցության ամենաարդյունավետ տարբերակներից մեկը:

Հանդիպմանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Մեկնաբանել