Կքննվի Վերաքննիչի դատավորի վարքագիծը

Լուսանկարում` դատավոր Աիդա Հովհաննիսյան, court.am

Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը դիմել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով` Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանի հարցը քննարկելու և համապատասխան որոշում ընդունելու միջնորդությամբ: Ինչպես հաղորդում է Դատական դեպարտամենտի պաշտոնական կայքը, նման դիմումի առիթ են դարձել մամուլի հրապարակումները։

Մամուլի միջոցներով հրապարակվել են տարբեր քաղաքացիների դժգոհությունները` կապված դատավոր Աիդա Հովհաննիսյանի կողմից քաղաքացիների հետ տարբեր քաղաքացիաիրավական վեճեր ունենալու և դրանց շրջանակում Աիդա Հովհաննիսյանի կողմից դատավորին արգելված վարքագիծ դրսևորելու մասին:

Դատական դեպարտամենտն ուսումնասիրել է մամուլի միջոցներում տեղ գտած հրապարակումները, դրանց մանրամասները և արդյունքները ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին:

Հանձնաժողովի կողմից իրականացվող քննության և ընդունած որոշման մասին ՀՀ դատական դեպարտամենտը հետագայում կտրամադրի լրացուցիչ և սպառիչ տեղեկություններ:

Մեկնաբանել