Իրանում հակամերիկյան բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, Իրանում՝ Թեհրանում հազարավոր ցուցարարներ երթ են անցկացրել իրանցի ուսանողների կողմից 1979թ. ԱՄՆ դեսպանտան գրավման օրվա կապակցությամբ, հաղորդում է BBC-ն:

Երթի մանսակցիները վանկարկել են «Մահ ԱՄՆ-ին»՝ ԱՄՆ նախկին դեսպանատն առջև, ինչպես նաև այրել են ԱՄՆ դրոշը:

Ցույցին մասնակցելու կոչեր են հնչել նաև պետական հեռուստատեսությամբ:

Հենց դեսպանատան գրավումից հետո են ԱՄՆ-ի և Իրանի միջև դիվանագիտական կապերը խզվել:

Մեկնաբանել