«ՏաԹևեր»-ը` Ճոպանուղային տրանսպորտի միջազգային կազմակերպության անդամ

«ՏաԹևեր» Ճոպանուղին դարձել է Ճոպանուղային տրանսպորտի միջազգային կազմակերպության (OITAF) անդամ: Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն` որոշումը կայացվել է իտալական Բոլցանո քաղաքում կայացած OITAF ղեկավար կոմիտեի հանդիպման ժամանակ:

Անդամակցությունը OITAF-ին նշանակում է, որ «ՏաԹևեր»-ը ճանաչվել է ճոպանուղիների օպերատորների համաշխարհային հանրության կողմից և մի շարք առավելություններ է տալիս, մասնավորապես.

– ճոպանուղիների կառավարման ոլորտում հետազոտությունների և փորձերի աջակցություն;

– աջակցություն ճոպանուղիների ոլորտում ազգային կարգավորիչների համար չափանիշների ներդրման հարցում;

– սեմինարների և կոնֆերանսների անցկացում ճոպանուղիների արտադրողների և օպերատորների համար:

OITAF հիմնադրվել է 1959թ. Միլանում: Ներկայում կազմակերպությանն անդամակցում են ճոպանուղիներ 22 երկրներից:

«ՏաԹևեր» ճոպանուղին բացվել է 2010թ. հոկտեմբերի 16-ին` «Տաթևի վերածնունդ» նախագծի շրջանակում: 2010թ. հոկտեմբերի 23-ին «ՏաԹևեր»-ը գրանցվել է Գինեսի միջազգային ռեկորդների գրքում որպես աշխարհում ամենաերկար հետադարձելի երկխցիկ ճոպանուղին: Ռեկորդը գրանցվել էր ոչ միայն ճոպանուղու երկարության (5752 մ), այլև ճոպանուղու կառուցման կարճ ժամանակահատվածի (10 ամիս) համար:

Մեկնաբանել