6 նոյեմբեր, 2013 19:11

Կառուցվածքային փոփոխություններ` Գլխավոր և Զինվորական դատախազություններում

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի 2013թ. նոյեմբերի 4-ի թիվ 75 հրամանով հաստատվել են Գլխավոր դատախազության և Զինվորական կենտրոնական դատախազության կառուցվածքները, հաղորդում են դատախազության մամուլի ծառայությունից:

Ըստ այդմ` գլխավոր դատախազությունը կազմված է հետևյալ վարչություններից և բաժիններից`

1. Վարչություններ

1) Հատկապես կարևոր գործերով քննության վարչություն,

2) Հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչություն,

3) Մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչություն,

4) Ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչություն,

5) Պետական շահերի պաշտպանության վարչություն, 

6) Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչություն,

7) Կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն,

8) Վերահսկողական-տեսչական վարչություն:

2. Բաժիններ 

1)Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժին,

2)Իրավական ապահովման և եվրաինտեգրման բաժին,

3)Միջազգային-իրավական կապերի բաժին:

Զինվորական կենտրոնական դատախազությունը կազմված է հետևյալ բաժիններից`

1)Քրեական հետապնդման ոլորտում կայազորների զինվորական դատախազությունների գործունեությունը վերահսկող բաժին, 

2) ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննչական բաժնում քննվող գործերի բաժին,

3) Պետական շահերի պաշտպանության բաժին:

Գլխավոր դատախազի հրամանով փոփոխություններ են կատարվել նաև դատախազության աշխատակազմի կենտրոնական մարմնի կառուցվածքում` ստեղծվել են նոր կառուցվածքային ստորաբաժանումներ`

1)Կազմակերպամեթոդական բաժին

2)Անձնակազմի կառավարման բաժին,

3)Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժին:

Լուսանկարը` Ֆոտոլուրի