6 նոյեմբեր, 2013 18:58

Նյու Յորքը վերջին 20 տարում առաջին դեմոկրատ քաղաքապետը կունենա

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Բիլ դե Բլազիոն հաղթել է Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում` ստանալով ընտրողների ձայների մոտ 73%-ը: Այս մասին հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները:

«Քաղաքը լավը դարձնել բոլորի համար»` այսպիսի կարգախոսով Դե Բլազիոն բավական հեռվում է թողել իր գլխավոր մրցակից, հանրապետական Ջո Լոտային, որը ստացել է 24% ձայն:

Դե Բլազիոն խոստանում է նվազեցնել սոցիալական անհավասարության մակարդակը, բարելավել դպրոցական կրթությունը, կառուցել մատչելի կեցություն:

52-ամյա Դե Բլազիոն կդառնա Նյու Յորքի առաջին դեմոկրատ քաղաքապետը վերջին 20 տարիներին: Նրա երդմնակալությայն արարողությունը տեղի կունենա 2014թ. հունվարի 1-ին: