Անանուններ՝ երկու կողմից

Նոյեմբերի 5-ին Հայաստանի «անանիմուսները» կամ դիմակավոր անանունները փորձեցին երթ կազմակերպել, որը պետք է մեկնարկեր Ազատության հրապարակից և ավարտվեր Բաղրամյան 26-ում։ Երթին միացավ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը, որը մի քանի օր է, ինչ Ազատության հրապարակում «Ես հեղափոխություն եմ սկսում» պաստառի ներքո նստացույց էր անցկացնում։ Շանթ Հարությունյանն իր կողմակիցների հետ անանուների երթին միացավ մահակներով ու ինքնաշեն պայթուցիկ նյութերով։