9 նոյեմբեր, 2013 16:16

Երթ Շանթի համար

«Ազատություն Շանթին և մյուս ձերբակալվածներին» նախաձեռնությունը նոյեմբերի 9-ին խաղաղ երթ էր նախաձեռնել Ազատության հրապարակից` նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերի արդյունքում կալանավորված Շանթ Հարությունյանին և մյուս ձերբակալվածներին ազատ արձակելու պահանջով: Երթի մասնակիցները շարժվեցին դեպի Գլխավոր դատախազություն: