Թուրքիան կրկնապատկում է իր ներդրումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի բյուջեում

Թուրքիան կրկնապատկում է իր ներդրումը Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության բյուջեում՝ ֆինանսական ճգնաժամի ֆոնին, որը ստեղծվել է ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով (խմբ.՝ վերջիններս ժամանակին վճարում չեն կատարել, ինչի հետևանքով զրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ում ձայնի իրավունքից): Այս մասին նոյեմբերի 10-ին հայտարարել է Փարիզում այցով գտնվող Թուրքիայի ազգային կրթության նախարար Նաբի Ավջըն:

Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, Փարիզում ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցող Ավջըն մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Թուրքիան այն երկրների շարքում է, որոնք ներդրում են անում ՅՈՒՆԵՍԿՕ-ի բյուջեում օգնելու համար, որպեսզի կառույցը հաղթահարի ֆինանսական ճգնաժամը:

Ավջըն նաև ընդգծել է առաջընթացը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի անդամների՝ նոյեմբերի 19-ին կայանալիք ընտրություններում Թուրքիայի թեկնածության հարցում:

Մեկնաբանել