Հայ շախմատիստները հերթական հաղթանակը տոնեցին Եվրոպայի առաջնությունում

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող Եվրոպայի տղամարդկանց և կանանց թիմային առաջնություններում Հայաստանի տղամարդկանց հավաքականն այսօր` նոյեմբերի 12-ին, 5-րդ տուրում 3:1 հաշվով առավելության հասավ Սլովենիայի ընտրանու նկատմամբ: Ինչպես հաղորդում է chess.am-ը, Հայաստանի հավաքականից հաղթանակներ տարան Լևոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը, իսկ Գաբրիել Սարգսյանն ու Սերգեյ Մովսիսյանը կիսեցին միավորներն իրենց մրցակիցների հետ: Սա Հայաստանի ընտրանու երրորդ հաղթանակն է: Բուլղարիայի հետ Հայաստանի ընտրանին կիսել էր միավորը, Ուկրաինայի հավաքականից պարտություն էր կրել, իսկ մնացած երեք տուրերում հաղթանակ էր տարել:

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Մեկնաբանել