21 նոյեմբեր, 2013 09:37

Աշխարհը նշում է Փիլիսոփայության օրը

Փիլիսոփայության համաշխարհային օրը (World Philosophy Day) նշվում է 2002-ից ի վեր՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրության համաձայն, նոյեմբերի երրորդ հինգշաբթին:

Նման օր սահմանելու նպատակն է հասարակության մեջ ընթացող սոցիալ-մշակութային փոփոխությունների քննարկման համար ընդհանուր հարթակի ստեղծումն ու աշխարհի մտածողների հանրային բանավեճերի խթանումը:

Փիլիսոփայությունը ծնվում է մարդու` աշխարհով և շրջապատի երևույթներով հետաքրքրվելու բնական ձգտումից: Դարերի ընթացքում փիլիսոփայությունը տարբեր մշակույթներում հայեցակարգերի, գաղափարների, հիմնավորված վերլուծության և անկախ, ստեղծագործական մտածողության հիմք է հանդիսացել: