Նոյեմբերի 22-ին հանրապետության արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 23-24-ի ցերեկը կբարձրանա 3-4, արևելյան շրջաններում` 5-7 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 22-ին սպասվում է ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: