Պորտուգալացի ոստիկանները բողոքի ակցիայի են դուրս եկել

Պորտուգալացի մի քանի հազար ոստիկաններ երկրի խորհրդարանի առջև բողոքի ցույցի են դուրս եկել՝ ընդդեմ աշխատավարձերի կրճատման և կրճատումների, հաղորդում է BBC-ն։

Ակցիայի մասնակիցներին հաջողվել է ճեղքել գործընկերների կազմած շղթան և մոտենալ խորհրդարանի շենքին, որտեղ երգել են ազգային հիմնը և հակակառավարական կարգախոսներ են վանկարկել։

Ցուցարարներն ասում են, որ ոստիկանության բյուջեի կրճատումը սպառնում է երիրի անվտանգությանը, քանի որ ոստիկանների աշխատավարձի և նրանց թվի կրճատումը կհանգեցնի երկրի անվտանգությունն ապահովող ծառայությունների աշխատանքի արդյունավետության նվազեցման։

Սակայն կառավարությունը նշում է, որ ոստիկանությունը չի կարող բացառություն լինել բյուջետային միջոցների խիստ խնայողության պայմաններում։

Մեկնաբանել