4 դեկտեմբեր, 2013 19:47

ՊՆ-ում քննարկվել են հայ-շվեյցարական համագործակցության հեռանկարները

Դեկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Լուկաս Գասսերին: Ինչպես հաղորդում են նախարարության մամլո ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել ՀՀ պաշտպանության նախարարության և Շվեյցարիայի պաշտպանական գերատեսչության, ինչպես նաև շվեյցարական ոչ կառավարական մի շարք կազմակերպությունների` Ժնևի անվտանգության քաղաքականության կենտրոնի, Ժնևի հումանիտար ականազերծման միջազգային կենտրոնի և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողություն Ժնևի կենտրոնի հետ համագործակցության հեռանկարների շուրջ: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: