Մոսկվայում կանցկացվի ակցիա՝ ի համերաշխություն «Եվրամայդանի»

Մոսկվայի իշխանություններն ուկրաինական ընդդիմության աջակիցների հետ համաձայնեցրել են ակցիան, որը պետք է տեղի ունենա դեկտեմբերի 7-ին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Շրջանային անվտանգության մայրաքաղաքային դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Մայորովը միաժամանակ տեղեկացրել է, որ ակցիան Ուկրաինայի դեսպանատան (որը տեղակայված է Բուլվարնոյե կոլցոյում) մոտից տեղափոխվել է Դևիչյե պոլե՝ Սադովոյե կոլցոյի հետևում։

Նրա խոսքով՝ ակցիան համաձայնեցվել է 50 մասնակցի հաշվով։

«Մենք համաձայնեցրել ենք ակցիայի անցկացումը, սակայն քանի որ Ուկրաինայի դեսպանատան մոտ բավականաչափ տեղ չկա, Կենտրոնական վարչական շրջանի պրեֆեկտուրան առաջարկել է ակցիայի իրականացման վայրը տեղափոխել Դևիչյե պոլե՝ Հաշվիչ պալատի հետևում»,- ասել է Մայորովը։

Կիևում և Ուկրաինայի մի շարք այլ քաղաքներում տեղի են ունենում բողոքի ակցիաներ և ցույցեր, որոնք սկսվել են նոյեմբերի 21-ին՝ երկրի կառավարության՝ ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը դադարեցնելու որոշման ընդունումից հետո։ Դրանք նոր թափ ստացան այն բանից հետո, երբ նոյեմբերի 29-ին Ուկրաինան այդպես էլ չստորագրեց համաձայնագիրը: Նոյեմբերի 30-ի առավոտյան Ուկրաինայի ոստիկանության հատուկ ջոկատայինները մահակների և արցունքաբեր գազի օգնությամբ ցրեցին «Եվրամայդանը»: Սակայն դեկտեմբերի 1-ին ընդդիմությունը նորից ներխուժեց Կիևի Անկախության հրապարակ՝ չնայած այն բանին, որ Կիևի շրջանային վարչական դատարանը որոշում էր ընդունել 2013թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2014թ. հունվարի 7-ը արգելել ցույցեր անցկացնել մայրաքաղաքի կենտրոնում։

Մեկնաբանել