Վրաստանի կառավարության որոշմամբ ստեղծվել է Պետական անվտանգության և ճգնաժամերի կառավարման խորհուրդ, հաղորդում է «Ազատոթյուն» ռադիոկայանի վրացական ծառայությունը:
Այն կգլխավորի փոխգնդապետ Մինդիա Ջանելիձեն, որն ավելի վաղ զբաղեցրել է ներքին գործերի նախարարության հակահետախուզության բաժնի ղեկավարի պաշտոնը: Խորհուրդը անմիջականորեն կենթարկվի Վրաստանի վարչապետին, որը նաև կհամանախագահի խորհուրդը: Նրա կազմում կլինեն ներքին գործերի, պաշտպանության, արտաքին գործերի և ֆինանսների նախարարները:
Խորհրդի ստեղծման մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր դեռ դեկտեմբերի 15-ին՝ կառավարության արտահերթ նիստին:
Նրա խոսքով՝ կառույցը պետք է համակարգի բնական աղետների և այլ ֆորսմաժորային իրադրությունների ժամանակ արդյունավետ միջոցառումների անցկացումը:
Վրաստանում համանման կառույց ստեղծվում է առաջին անգամ, և ստեղծման գործընթացին մասնակցում են գործընկեր Վրաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Իսրայելից: