Կիևում մեկնարկել է հինգերորդ «համազգային երթը»

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Անկախության հրապարակում մեկնարկել է եվրաինտեգրման աջակիցների հինգերորդ «համազգային երթը», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Ըստ BBC-ի ուկրաինական ծառյության թղթակցի, հրապարակում մի քանի տասնյակ հազար մարդ է հավաքվել:

Ուկրաինական ընդդիմությունը հայտարարել է «Մայդան» Ազգային միություն» հասարակական կազմակերպության ստեղծման մասին։

Ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկի խոսքով՝ կազմակերպությունում կընդգրկվեն նրանք, ովքեր դեմ են «ծախու դատարաններին և դատախազներին, կոռումպացված և ծախու կառավարությանը», ինչպես նաև՝ նրանք, ովքեր կողմ են Ուրկարինայի եվրոինտեգրմանը, փոխանցում է «Ունիան» գործակալությունը։

Բացի այդ՝ երկրի խորհրդարանի «Ազատություն» խմբակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը կոչ է արել ստեղծել նոր կազմակերպության մասնաճյուղեր երկրի բոլոր շրջաններում։

Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը դադարեցրեց ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը՝ միաժամանակ հայտարարելով, որ չի հրաժարվում եվրաինտեգրումից։ Եվրաինտեգրման աջակիցները Ուկրաինայի իշխանությունների այս որոշմանն արձագանքեցին բողոքի ակցիաներով ու ցույցերով, որոնք շարունակվում են մինչ օրս։

Մեկնաբանել