23 դեկտեմբեր, 2013 12:36

Լրագրողների բողոքի ակցիան` ԱԺ-ում

Ազգային ժողովում դեկտեմբերի 23-ին` ժամը 12:00-ին, նախատեսված էր Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված պայմանագրերի վավերացման հարցով քվեարկությունը: Նիստի սկզբում Ազգային ժողովում հավատարմագրված մի շարք լրագրողներ նիստերի դահլիճ մուտք գործեցին և պարզեցին պաստառներ որպես բողոքի նշան` «Որոշողը մենք ենք», «Մի´ վաճառեք Հայաստանը» գրություններով:

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ընդմիջում խնդրեց 20 րոպեով:

Այնուհետ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը խորհրդարանի դահլիճում հեռացրեց ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչների քարտերը` վերջիններիս զրկելով քվեարկության հնարավորությունից:

Ազգային ժողովի դիմաց դեկտեմբերի 23-ին` ժամը 11:30-ից մեկնարկել է «Որոշողը մենք ենք» նախաձեռնության բողոքի ակցիան` ընդդեմ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև գազային պայմանագրերի վավերացմանը: Ազգային ժողովում ժամը 12:00-ին նախատեսված է գազային պայմանագրերի հարցով քվեարկությունը: