23 դեկտեմբեր, 2013 12:31

Սաակաշվիլիի կուսակցությունը Ուգուլվայի համար աշխատանքի արտահերթ ռեժիմի է անցնում

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը վերադառնում է խորհրդարանական աշխատանքներին: Այս մասին հայտարարել խմբակցության ղեկավար Դավիթ Բաքրաձեն կուսակցության գրասենյակում դեկտեմեբերի 22-ին տեղի ունեցած երեքժամյա ժողովից հետո: Նրա խոսքով՝ կուսակցության նկատմամբ իրականացվող ռեպրեսիաների ֆոնին խորհդարանը շարունակում է մնալ միակ ամբիոնը, որը իշխանություները կուսակցության համար չի կարող արգելափակվել, և քաղաքական ուժը այդ ամբիոնը հաջորդ շաբաթ օգտագործելու է առավելագույն մակարդակով:
«Միացյալ ազգային շարժումը» աշխատանքի արտահերթ ռեժիմ անցնելու մասին է նաև հատարարել: Որոշումները պայմանավորված են կուսակացության  անդամ, Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավայի  լիոազորությունների դադարեցմամբ:  Նա ևս ներկա է եղել ժովովին: Կուսակցությունը իշխանություններին հինգ պահանջ է ներկայացրել:

Այսպես՝ ըստ Բաքրաձեի իրենց առաջին պահանջը հետաքննչական հանձնաժողվի ստեղծումն է, որը կուսումնասիրի դատարանի՝ Ուգուլավայի լիազորությունների դադարեցման մասին որոշումը:

Երկրորդ պահանջը մեկ այլ հանձնաժողովի ստեղծումն է, որը կուսումնասիրի նախկին վարչպետ Վանո Մերաբիշվիլիի նկատմամբ ճնշումների գործադրումը, ինչի մասին հայտարարել է հենց Մերաբիշվիլին:

Երրորդ. կուսակցությունը պահանջում է խորհրդարանի մարդու իրավունքների և իրավական հարցերով հանձնաժողովների համատեղ նիստի անցկացում, որոնց ընթացքում կքննարկվեն վերոնշյալ հարցերը:

Չորրորդ. կուսակցոթյունը պահանջում է, որ խորհրդարան ներակայանա օմբուդսմենը, և մանրամասներ ներկայացնի Մերաբիշվիլիի գործից:
Հինգերորդ պահանջն այն է, որ խորհդարան ներկայանա նաև գլխավոր դատախազը: