23 դեկտեմբեր, 2013 00:46

«Տոմսս փոխել եմ ու վաղը գալիս եմ»

Դերասան Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, համաձայն որի` պատրաստվում է դեկտեմբերի 23-ին մասնակցել Ազգային ժողովի դիմաց կայանալիք ցույցին: Ստորև ներկայացնում ենք դերասանի գրառումը:

«Պրահայում լիքը գործ ունեի, պետք է մի շաբաթից գայի, բայց տոմսս փոխել եմ ու վաղը գալիս եմ, որ բողոքի ցույցին մասնակցեմ: Մեր Պետության համար, մեր Երեխաների համար, մեր Ծնողների համար, մեր Կանանց համար, և ինչու չէ`մեր Թասիբի համար:

Հ.Գ. Գազի գինը թանկ է հերիք չէ, հլը ինքնաթիռի տոմսի գինն էլ վրեն պլյուս եղավ:

Այնպես, որ ԱՅՍ ԴԵՄՔՈՎ ԵՄ ԳԱԼԻՍ»!!