Դելիի գլխավոր նախարարը հրաժարվել է նստավայրից շքեղության պատճառով

Դելիի նոր գլխավոր նախարար ԱրվինդԿեջրիվալը համընդհանուր քննադատության ֆոնին հրաժարվել է պաշտոնական նստավայր տեղափոխվելու ծրագրերից, հաղորդում է BBC-ն:

Քաղաքի գործադիր իշխանությունը գլխավորած Կեջրիվալին առաջարկել են տեղափոխվել երկհարկանի շքեղ տուն՝ ընդհանուր ավելի քան 800 քմ մակերեսով հինգ ննջասենյակով:

Սակայն նախարարի քաղաքական ընդդիմախոսները, ինչպես նաև նրա կուսակցությունը քննադատել են այդպիսի ընտրությունը: Կեջրիվալը պահանջել է իր համար ավելի փոքր նստավայր ընտրել:

Նրա «Աամ Աադմի» (թարգմանաբար՝ «Հասարակ մարդու կուսակցություն») կուսակցությունը Դելիում իշխանության է եկել՝ շնորհիվ կոռուպցիայի դեմ պայքարում իր դիրքորոշման:

Կեջրիվալը խոստացել է Հնդկաստանի քաղաքականությունում VIP-մշակույթին վերջ դնել:

Մեկնաբանել