Քաղցկեղ. վիճակագրություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ քաղցկեղը 40% դեպքերում առաջանում է ծխելուց և ալկոհոլի չարաշահումից։ Այս թիվը բարձրանում է մինչև 60%, երբ ծխելուն ու ալկ
ոհոլի չարաշ

ահմանը գումարվում են ոչ առողջ սնվելն ու անառողջ ապրելակերպը, ավելորդ քաշն ու ոչ բավարար ֆիզիկական ակտիվությունը:

Չնայած քաղցկեղի դեպքերի 40%-ը կարելի է կանխարգելել, աշխարհում այն մնում է մահացության գլխավոր պատճառներից մեկը:

Քաղցկեղի հետազոտության միջազգային հիմնադրամը՝ World Cancer Research Fund International-ը, ներկայացրել է աշխարհում քաղցկեղի ախտորոշման 50 ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրների տվյալները: Հայաստանը 28-րդ հորիզոնականում է։

Մեկնաբանել