Նոր փոխնախարարներ` ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններում

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արա Պետրոսյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից: Վարչապետի որոշմամբ` Սերգեյ Ավետիսյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ։

Գործադիրի ղեկավարի մեկ այլ որոշմամբ Արմեն Հայրապետյանը նշանակվել է ֆինանսների նախարարի տեղակալ։

Սերգեյ Ավետիսյանը ծնվել է 1981թ. նոյեմբերի 25-ին Երևանում: 1999-2004 թթ. սովորել է Հայ-ռուսական սլավոնական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, իսկ 2004-2007 թթ. ֆինանսների նախարարության տնտեսական հետազոտությունների ինստիտուտում թեկնածուական է պաշտպանել: 2011-2012 թթ. Սինգապուրի ազգային համալսարանի Լի Կուան Յույի անվան պետական կառավարման բարձրագույն դպրոց եղել է հանրային կառավարման մագիստրոս (MPA): 2003 -2009 թթ. աշխատել է Կենտրոնական բանկում` բանկային վերահսկող, 2009-2014 թթ.` մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար:

Արա Պետրոսյանը էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2008թ. հունիսի 20-ից:

Արմեն Հայրապետյանը ծնվել է 1970թ. հուլիսի 12-ին Արթիկում: 1987-1992 թթ. սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում: 2008-2014 թթ. աշխատել է ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետի պաշտոնում:

Մեկնաբանել