Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հունվարի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

24-25-ին արևելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:

Ինչպես հաղորդում են արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարաման նախարարության Հիդրոմետ ծառայությունից, օդի ջերմաստիճանը 21-22-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 24-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 6-8 աստիճանով:

Երևանում հունվարի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Մեկնաբանել