Հայաստանը կշարունակի ԱՄՆ-ի հետ համագործակցությունը վերապատրաստման ծրագրերում

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը մարտի 4-ին քննարկել են տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի՝ 2013թ. Վաշինգտոնում կայացած նիստի արդյունքները:

Ինչպես հաղորդում են ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից, 2014թ. համար նախանշվող ծրագրերը ներառում են համագործակցություն էներգետիկայի դիվերսիֆկացման ու ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում, աշխատանքներ ուղղված երկկողմ առևտրի ու ներդրումների մեծացմանը և գործարար միջավայրի բարելավմանը: Ելնելով պետական գնումներում կատարված բարեփոխումների նախկին ձեռքբերումներից՝ Հայաստանը կշարունակի ԱՄՆ կառավարության հետ համագործակցությունը վերապատրաստման ու աջակցության ծրագրերում:

Մեկնաբանել