Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչը գերի է ընկել

Հայ-ադրբեջանական սահմանը հատելիս Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 22-ամյա Արսեն Խոջոյանը գերի է ընկել։ Լուրը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Խոջոյանը զինծառայող չէ:

ՊՆ մամուլի խոսնակը հայտնեց, որ դեպքի առիթով այլ մանրամասներ չունի, իսկ գերեվարվածի հետագա ճակատագրով այսուհետ կզբաղվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ):

Ի դեպ՝ սահմանը հատած Արսեն Խոջոյանը Ադրբեջանից օրերս գերությունից հայրենիք վերադարձած Մամիկոն Խոջոյանի ազգականն է:

Մարտի 7-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, որ Ադրբեջանի Թովուզի շրջանի մոտակայքում սահմանը հատած ՀՀ քաղաքացի է ձերբակալվել և տեղափոխվել Բաքու։

Մեկնաբանել