13 մարտ, 2014 10:54

Վրաստանի քաղաքացիները Իսրայել կայցելեն առանց այցագրի

Մարտի 12-ին ուժի մեջ  է մտել Վրաստանի և Իսրայելի միջև անայցագիր ռեժիմը, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»: Այսուհետ Վրաստանի քաղաքացիները Իսրայելի տարածքում առանց այցագրի կարող են մնալ 90 օր՝ յուրաքանչյուր կես տարին մեկ: Ավելի վաղ Իսրայելը համանման պայմաններով  անայցագիր ռեժիմի էր անցել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ: Իսրայելի քաղաքացիների՝ Վրաստան անայցագիր այցելության միակողմանի ռեժիմը սկսել էր ավելի վաղ գործել:  

«Անայցագիր ռեժիմի սահմանումը կարևոր քայլ է երկու երկրների միջև և կնպաստի զբոսաշրջության և առևտրի զարգացմանը»,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Անայցագիր ռեժիմի մասին համաձայնագիրը Իսրայելն ու Վրաստանը ստորագրել են 2013թ. նոյեմբերին:

Իսրայելի փոխարտգործնախարար Զեև Էլկինը հայտարարել էր, որ նախարարությունը ակտիվորեն աջակցում է  ԱՊՀ գրեթե բոլոր երկրների հետ անայցագիր ռեժիմի սահմանմանը:

Նրա խոսքով՝ պայմանները հասունացել են Բելառուսի հետ անայցագիր ռեժիմի մասին համաձայնագրի ստորագրման համար, և համանման փաստաթղթի շուրջ բանակացություններ են ընթանում Մոլդովայի և Ղազախստանի հետ: