Թեհրանում ուսանողները բողոքի ցույց են անցկացրել Էշթոնի այցի դեմ

Թեհրանում իրանցի մի խումբ ուսանողներ բողոքի ցույց են անցկացրել Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մարտի 8-10-ը այցի և դրա շրջանակում տեղի ունեցած հանդիպումների դեմ, հաղորդում է Press TV:

Ցուցարարաները հավաքվել են Ավստրիայի դեսպանության դեմ՝ բողոքելու Էշթոնի՝ 2009թ. հետնըտրական իրադարձությունների մասնակիցների հետ հանդիպման դեմ:

2009թ. նախագահական ընտրություններին Մահմուդ Ահմադինեժադը վերընտրվել է նախագահի պաշտոնում: Ընդդիմության առաջնորդները չընդունեցին ընտրությունների արդյունքները, ինչը հանգեցրեց զանգվածային ցույցերի: Ցուցարարներից շատերը ձերբակալվեցին և դատապատվեցին ազատազրկման տարբեր ժամկետների: Նրանց թվում էին նաև բլոգերներ, քաղաքական ակտիվիստներ:

Իրանի արտգործնախարարությունը իր դժգոհությունն է հայտնել Էշթոնի և ակտիվիստների միջև հանդիպման վերաբերյալ՝ պաշտոնական բողոք հղելով Ավստրիային:

Էշթոնը հայտարարել էր, որ Կանանց միջազգային օրը դեսպանատանը հանդիպել է վեց այլախոհ կանանց հետ ու զրուցել է նրանց վիճակի մասին:

Ուսանողները նշում են, որ այդ հանդիպումը համարժեք է Իրանի ներքին գործերի միջամտության:

Ցուցարարների պաստառներին գրված է «Տիկին Էշթոն, սա Ուկրաինան չէ»:

Ուսանողները կոչ են անում միջոցներ ձեռնարկել կանխելու՝ օտարերկրյա պաշտոնատար անձանց հանդիպումները քաղաքական ակտիվիստների հետ:

Մեկնաբանել