Սլովակիայի նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո առաջատարը վարչապետն է

Սլովակիայի նախագահական ընտրությունների առաջին փուլի ավարտից հետո առաջատարներն են երկրի վարչապետ և իշխող Smer-SD սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Ռոբերտ Ֆիցոն և քաղաքացիական թեկնածու Անդրեյ Կիսկան, հաղորդում է BBC-ն:

Առաջին փուլի արդյունքներով՝ քվեաթերթիկների 99%-ի հաշվարկից հետո Ֆիցոն հավաքել է ձայների 28%-ը, Կիսկան՝ 24%-ը: Այս մասին ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

Քանի որ թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել անհրաժեշտ 50% ձայն, ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի երկու շաբաթ անց՝ մարտի 29-ին:

Երկրի ղեկավարի պաշտոնի համար մարտի 15-ին պայքարել են 14 թեկնածուներ:

Սլովակիայի ներկայիս նախագահ Իվան Գաշպարովիչը երկրորդ նախագահական ժամկետում ընտրվել էր 2009թ. ապրիլի 4-ին, և համաձայն երկրի Սահմանադրության չէր կարող առաջադրվել երրորդ անգամ:

Մեկնաբանել