Բանկերում ավելանում են խնդրահարույց վարկերը

Խնդրահարույց վարկերի հիմնականը մասը բանկերը որակվել են որպես «հսկվող»։

Համաձայն Կենտրոնական բանկի տվյալների՝ հունվարի վերջին դասակարգված վարկերի մասնաբաժինը ընդհանուր վարկային պորտֆելում կազմել է 6%՝ մեկ ամսվա ընթացքում ավելանալով 1,5 տոկոսային կետով։ «Վատ վարկերի» մասնաբաժնի ավելացումը մտահոգիչ է, եթե հաշվի առնենք, որ հունվարին վարկային պորտֆելը կրճատվել է 0,5%-ով կամ մոտ 10 մլրդ դրամով։

Հունվարին բանկերի վարկային պորտֆելի ստանդարտ վարկերի մոտ 28 մլրդ դրամը կամ 1,6%-ը դասակարգվել է։ Խնդրահարույց վարկերի հիմնականը մասը որակվել է որպես «հսկվող»։

Վարկային պորտֆելի որակի վատթարացում արձանագրվել էր 2013թ. հունվարին ևս։ Այս հունվարին ծավալային արտահայտությամբ դասակարգված վարկերն ավելացել են թեև 22,5 մլրդ դրամով, բայց դրանց մասնաբաժինը ընդհանուր վարկային պորտֆելում աճել է 1,3 տոկոսային կետով՝ կազմելով 4,9%։

Տնտեսության վիճակի վատթարացմանը զուգահեռ ավելանալու է նաև դասակարգված վարկերի ծավալը։ Իհարկե, բանկային համակարգում հիմնական նորմատիվային ցուցանիշները դեռևս բավարար են բանկերի կողմից խնդրահարույց վարկերը վերակառուցելու համար, սակայն սա խնդրի լուծում չէ, բանկերը միայն ժամանակ են շահում։

Դասակարգված վարկերի զգալի մասը բաժին է ընկնում առևտրի ոլորտին, մշակող արդյունաբերության ճյուղին, ինչպես նաև շինարարությունը։

Մեկնաբանել