31 մարտ, 2014 17:04

Գամսախուրդիայի որդիները պահանջում են հոր մահվան նոր հետաքննություն

Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդիները դիմել են Վրաստանի կառավարությանը՝ իրենց հոր մահվան հանգամանքները կրկին հետանքննելու պահանջով, հաղորդում է Interpressnews գործակալությունը: Այս մասին նրանք լրագրողների հետ զրույցում հայտարարել են մարտի 31-ին իրենց հորը շիրիմին հիշատակի տուրք մատուցելուց հետո: Մարտի 31-ին Գամսախուրդիան կդառնար 75 տարեկան: Նրա շիրիմին այցելել և ծաղկեպսակ է դրել նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:   

«Քանի որ ներկայիս իշխանությունները շեշտադրում են արել երկրում արդարության վերականգնման վրա, վերջին տասնամյակի սկանդալային քրեական գործերի օբյեկտիվ քննության վրա, մենք մեզ պարտավորված ենք զգում հիշեցնել անկախ Վրաստանի առավել ստվերային քրեական գործերից մեկի մասին, որն արդեն 20 տարի է՝ դրված է դատախազության դարակներում»,- ասված է հայտարարության մեջ:

Գամսախուրդիան, ըստ Գլխավոր դատախազության, 1993թ. ինքնասպանություն է գործել Վրաստանի Արևմտյան Սամեգրելո շրջանի գյուղերից մեկում, որտեղ թաքնվում էր իր մի քանի համախոհների հետ:

Կոնստանտին, Գիորգի և Ցոտնե Գամսախուրդիները Վրաստանի վարչապետին, նախագահին, մարդու իրավունքների պաշտպանի, գլխավոր դատախազին համատեղ հայտարարություն են ստորագրել՝ խնդրելով շարունակել իրենց հոր մահվան փաստի հետաքննությունը, որը սկսվել է 2004թ.: Կոնստանտին Գամսախուրդիայի խոսքով՝ հետաքննության ընթացքում որևէ շոշափելի հետաքննություն չի անցկացվել:
Ըստ Ցոտնե Գամսախուրդիայի՝ 2011թ. ստեղածված խորհրդարանական հանձնաժողովը սահմանել է, որ Վրաստանի առաջին նախագահը սպանվել է: Նրա խոսքով՝ հետաքննության վերսկսումը բխում է Վրաստանի հանրության շահերից, քանի որ գործի չհետաքննված լիենլը, ըստ իրենց, ամոթալի է երկրի համար: Գիորգի Գամսխուրդին շեշտել է, որ հետաքննությունը կարող է ցրել բոլոր տեսակի կասկածները՝ տալով մի շարք հարցերի վերջնական պատասխանները: Գամսասխուրդիան Վրաստանի նախագահ է եղել 1991-1992թթ.: